Ոստիկանությունն այսպես կոչված «օրենքով գողերի» հավաք է կասեցրել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում: Համապատասխան գործողություններ են իրականացվել:
Միևնույն ժամանակ մասնակիցներին զգուշացվել է հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:
Ոստիկանությունը այսուհետև էլ տեսադաշտում է պահելու նմանատիպ կենսակերպի հակում ունեցողներին և օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված բոլոր գործողությունները:
ՀՀ ոստիկանություն