Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով կալանքից ազատվեց Խաչատուր Գիչյանը

Մայիս 31,2018 12:32

Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանի խափանման միջոց կալանք փոխելու, այսինքն, նրան ազատ արձակելու միջնորդությունը։ Ըստ այդմ, 71-ամյա Գիչյանը կայանքից կազատվի, իսկ նրա հանդեպ որպես խափանման միջոց կընտրվի ստորագրությամբ երկրից չհեռանալը։

Միջնորդության բավարարման հիմքում այսօր դատարանում ընթերցված դատաբժշկական փորձաքննություն արձանագրությունն էր, համաձայն որի՝ Գիչյանը մեկ տասնյակից ավելի հիվանդություններ ունի։

Հիշեցնենք, որ նա այն բեռնատարի սեփականատերն է, որով «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ներխուժել էին ՊՊԾ գունդ, եւ մեղադրվում է զինված խմբին օժանդակելու համար։ Իր պնդմամբ, նա չի իմացել, թե ինչ նպատակով են պատրաստվել օգտագործել իր բեռնատարը։

«Սասնա ծռերի» գործով կալանքից ազատված առաջին ամբաստանյալը, հիշեցնենք, Կարո Եղնուկյանն է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031