Քանի «առիթը եկել է», կարելի է մշակել մի քանի հստակ չափանիշեր, որոնք թույլ կտան ամբողջական պատկերացում կազմել, թե որ ընկերությունն իրենից ինչ է ներկայացնում բոլոր առումներով՝ բնապահպանական, ֆինանսական, սոցիալական և այլն։
Այսինքն, գնահատականները պետք է լինեն օբյեկտիվ չափանիշերով համեմատության հիման վրա։ Զրուցելով հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մասնագետների հետ՝ կառավարությանը կառաջարկեինք դիտարկել հետևյալ 10 չափանիշերը.
1.Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում (ինչ խորությամբ են իրականացվել բնապահպանական հետազոտությունները, քանի էջ, ինչ միջազգային և տեղական մասնագետներ են ստորագրել, որքան է տևել և որքան է ծախսվել այդ հետազոտությունների վրա),
2.Բնապահպանական կառավարման պլաններ (դրանց քանակը, որակը, առկայությունը),
3.Ջրերի որակ, այդ թվում՝ թթվային ապարների դրենաժի կառավարման միջոցառումներ (արդյոք բոլոր հանքերն ունեն նման միջոցառումներ, և ինչ որակի է),
4.Կենսաբազմազանության պահպանության միջոցառումներ (դրանց առկայությունը, որքան գումար է ծախսվում),
5.Առողջության և անվտանգության ցուցանիշներ, կանոնակարգեր, դրանց առկայությունը և պահպանությունը,
6.Հանքի փակման պլան, ռեկուլտիվացիայի վճարներ (որ ընկերությունն է առավել մանրամասն նախագծել հանքի փակման և ռեկուլտիվացիայի պլանը, որ ընկերությունն է ամենաշատը վճարել դրա համար),
7.Ֆինանսական հոսքերի և հանքի պաշարների թափանցիկություն,
8.Բաժնետերերի կազմի թափանցիկություն,
9.Ընթացիկ բնապահպանական մոնիտորինգի ինտենսիվություն և որակ,
10.Հանրության հետ թափանցիկություն (լսումների, քննարկումների քանակը, փաստաթղթերի մատչելիություն)։
Ահա այս չափանիշերի հիման վրա կարելի է 0-ից 100 բալանոց սանդղակով գնահատել Հայաստանի բոլոր հանքարդյունաբերական ընկերություններին, և հասկանալ իրական պատկերը։ Հասկանալի է, որ սա բավականին ռեսուրսատար աշխատանք է, սակայն կարծում ենք՝ ՀՀ հանքարդյունաբերական ընկերությունները դեմ չեն լինի ֆինանսավորել աշխատանքային խմբի գործունեությունը, որը կներգրավի տեղացի և օտարերկրյա լավագույն փորձագետներին։ Սա կարող է դառնալ այն հիմնական աղբյուրը, որի հիման վրա հասարակությունը կկարողանա կարծիք կազմել՝ որ կազմակերպությունն է «պուպուշ», և որը՝ ոչ։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում