Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Մալաշենկո. «ԼՂ հակամարտության գոտում այս տարի լայնածավալ բախումների վտանգ կա». «168 ժամ»

Մայիս 31,2018 12:03

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն օրերս նշել է, որ Ադրբեջանը Հայաստան- Նախիջևան սահմանում լարվածության անընդհատ աճի քաղաքականություն է վարում։ «Այդ կերպ նպատակ է հետապնդում առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ մի այլ բանակցային ձևաչափ՝ Թուրքիայի մասնակցությամբ»,- պնդել է Դավիթ Շահնազարյանը։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն «168 ժամի» հետ զրույցում Դավիթ Շահնազարյանի պնդումը չափազանց իրատեսական համարեց։ Ըստ նրա՝ հաշվի առնելով թուրքական ռազմական ուժերի ընդլայնվող ներկայությունը Նախիջևանում և թուրքական մեծ ազդեցությունը, այստեղ դժվար է տարանջատել ադրբեջանական և թուրքական ուժերը։ «Գաղտնիք չէ նաև, որ երկար տարիներ Ադրբեջանն անվստահություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձում հեղինակազրկել, տապալել այդ հարթակը, վիրավորելով միջնորդներին։ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ էլ մեկ այլ մարտավարություն է կիրառում՝ ջանում է ընդլայնել կամ Մոսկվայի, կամ Անկարայի ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Փորձում է առանձին երկրների միջոցով կարգավորել հակամարտությունը՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Վերջին տարիներին Բաքուն դա փորձում է անել Մոսկվայի միջոցով։ Ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարցը կամ այլ ձևաչափերի մասին է խոսում, որը բացառում են, ըստ էության, բոլոր միջնորդներն ու Հայաստանը, և ինչն անհնար է։ Բայց այս քաղաքականությունից Բաքուն չի հրաժարվում և հնարավորության դեպքում օգտագործում է Թուրքիային առաջին պլան բերելու իր նպատակը»,- ասաց Մալաշենկոն։

Սակայն, նրա կարծիքով, չնայած քաղաքական փաստերի համադրմանն ու վերլուծություններին, պնդումներին, թե պատերազմն անհնար է, կողմերը պետք է զբաղվեն միմյանց վերահսկելով, ինչն էլ անում են։ «Ինչպես հեղինակավոր կենտրոններն են նշում, ԼՂ հակամարտության գոտում այս տարի լայնածավալ բախումների վտանգ կա։ Ուստիև պետք է պատրաստ լինել հայ-ադրբեջանական սահմանին, որը կարող է վերաճել այլ լրջության հակամարտության, մյուս կողմից՝ Ղարաբաղյան ուղղությամբ, որը միշտ ադրբեջանական ուժերի սուր հսկողության տակ է։ Այլ հարց է, որ ինքս չեմ տեսնում երկարաժամկետ բախումների հնարավորություն, որովհետև, ի թիվս մի շարք այլ հանգամանքների՝ երկարատև պատերազմ ունենալու ներուժի բացակայություն, պատերազմ վարելու ցանկության բացակայություն, կա նաև ռուսական գործոնը, որը զսպող գործոն է։ Այս օրերին ևս Ռուսաստանը շարունակում է զինել Հայաստանին, ինչպես ապրիլյան պատերազմից հետո։ Ռուսաստանը թույլ չի տալու պատերազմ այստեղ, քանի որ դա Մոսկվային կդնի ընտրության առջև, որին նա պատրաստ չէ»,- ասաց Մալաշենկոն։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031