Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր էներգետիկ համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ. «Հայկական ժամանակ»

Մայիս 31,2018 11:00

Սակագների հարցը նոր կառավարության համար չափազանց մեծ նշանակություն ունի։ Կարելի է ենթադրել, որ ոչ հեռու ապագայում այս քննարկումները կվերածվեն շատ լուրջ գործընթացի, որում բացի նախարարության եւ հանձնաժողովի ներկայացուցիչներից կներառվեն նաեւ ոլորտին քաջատեղյակ անկախ փորձագետներ։ Նույնիսկ առանց բարդ ու խուճուճ հաշվարկների էլ ակնհայտ է, որ կան սակագները էականորեն նվազեցնելու ռեսուրսներ։

Խնդիրն այն է, որ գազի եւ էլէներգիայի ոլորտները միշտ էլ մութ են եղել հանրության համար։ Դրանք փակ համակարգեր են, որտեղ «պտտվում են» ահռելի գումարներ։ Միայն գազի ոլորտում՝ մոտ կես միլիարդ դոլար, իսկ էլէներգիայի ոլորտում՝ մոտ 350 միլիոն դոլար տարեկան։ Միայն այսպես կոչված «կորուստների» ծավալը տարեկան կազմում է մոտ 80 միլիոն դոլար։ Ծավալներն այնպիսին են, որ ճշգրիտ թվերը այնքան էլ հեշտ չէ հաշվել։

Տարիներ շարունակ Հայաստանի էներգետիկ ոլորտը վերահսկվել է իշխող կլանի հավատարիմների կողմից։ Այդ ոլորտում բարձր ու միջին պաշտոն զբաղեցրած անձինք հասցրել են դիզել ահռելի սեփականություն։ Հենց միայն դրանից ակնհայտ է դառնում, որ ոլորտում ահավոր ծավալների «սեւ» փողեր կան։

Դրանք գոյանում են ոչ միայն կորուստների շնորհիվ: Մեր էներգետիկ համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ։ Համակարգում կատարվում են, մեղմ ասած, ուռճացված գնումներ, եւ այդ ծախսերը ներառվում են սակագների մեջ։ Որպես ծախսեր էին ներկայացվում տարբեր մեծածավալ աշխատանքներ, որոնք իրականում չէին կատարվում, եւ միայն «փող էր» դուրս գրվում։ Գոյություն ուներ մի սխեմա, որով աստղաբաշխական գումարներ էին փոշիացվում, ապրանքը դուրս էր գրվում որպես անպիտան գույք, դա մի թեթեւ կոսմետիկ վերանորոգման էր ենթարկվում ու բարձր գնով կրկին վաճառվում համակարգի վրա։ Եվ այդ ծախսը կրկին ներառվում էր սակագների մեջ։ Էներգահամակարգի շուրջը գործում էին մի քանի ՍՊԸ-ներ, որոնք պատկանում էին բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց։ Այդ ընկերությունները ապրանքների կամ ծառայությունների մատակարարման միլիոնավոր դոլարների պատվերներ էին ստանում, մատակարարում էին այդ ապրանքները շուկայականից անհամեմատ թանկ գներով։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031