Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ձգձգվում քաղբանտարկյալների ազատ արձակումը

Մայիս 31,2018 14:00

Այժմ մենք կառչել ենք «ողջամիտ ժամանակ» օրենսդրական ամրագրումից

Քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձանց քրեական գործերի վերանայումը ընթացքի մեջ է մտել, ընդ որում՝ նախաքննության մարմնի եւ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերով փոխվել է Անդրիաս Ղուկասյանի, Գարեգին Չուգասզյանի եւ Կարո Եղնուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

Ներկայումս կան այդ բնույթի քրեական գործեր, որոնցով առաջին ատյանի դատարանը կայացրել է մեղադրող դատավճիռներ, օրինակ՝ Ժիրայր Սէֆիլյանը դատապարտվել է 11 տարի 6 ամիս ազատազրկման, եւ այլն:

Տրամաբանական հարց է ծագում՝ հիշյալ գործերով ինչպես են հանգուցալուծվելու դատապարտյալներին ազատ արձակելու խնդիրները: Վերջերս ԱԺ-ում քննարկումների ընթացքում պատգամավորը տեսակետ հայտնեց, որ նրանց քրեական պատասխանատվությունից պետք է ազատել իրադրության փոփոխության հիմքով:

Իհարկե, դատարանը, դատախազը եւ քննիչը դատախազի թույլտվությամբ իրավասու են այդ հիմքերով կարճել քրեական գործի վարույթը եւ դադարեցնել քրեական հետապնդումը, մինչդեռ այդ հնարավորությունը կիրառելու համար օրենսդիրը երկու պահանջ է դրել.
1. եթե անձը հանցագործությունը կատարել է առաջին անգամ,
2. եթե կատարված հանցագործությունը ոչ մեծ կամ միջին ծանրության տեսակն է, (Քրեական օրենսգրքի 174 հոդված):

Պարզաբանենք, որ օրենսդրության համաձայն, առաջին ատյանի դատարանի դատական ակտերը վերաքննիչ բողոքի հիմքով կարող են վերանայվել վերաքննիչ դատարանում, իսկ վերաքննիչ դատարանի ակտերը վճռաբեկ բողոքի հիմքով՝ Վճռաբեկ դատարանի վարույթում (Քրդատօր-ի 385-402, 403-425 հոդվածներ):
Իմ համոզմունքով՝ Ժ. Սէֆիլյանի եւ մյուսների գործով սխալ դատական ակտ է կայացվել, ինչը քննարկենք ստորեւ:

Մեղսագրված հանցագործությունները. Զանգվածային անկարգությունների կազմակերպելը հանցագործության նախապատրաստություն, քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մաս:

Շենքեր, շինություններ զավթելը, մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ նախապատրաստություն, Քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մաս:
Ապօրինի զենք-զինամթերք եւ այլն ձեռք բերելը, փոխադրելը կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մաս:

Նախապատրաստությունը՝ որպես հանցագործության փուլ հիմքերը.
Քրեական իրավունքի տեսությունը նախապատրաստությունը որպես դիտավորյալ հանցագործության սկզբնական փուլ, կարող է որակվել միայն այն դեպքում, երբ անձի ուժերը նպատակաուղղված են եղել կոնկրետ հանցագործություն կատարելու համար եւ եթե անձը դրա համար փնտրել, պատրաստել կամ հարմարեցրել է հանցագործությունը կատարելու միջոցներ եւ առարկաներ կամ այլ պայմաններ է ստեղծել:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցները. Հետաքննությունը եւ դատարանը զանգվածային անկարգություններ կազմակերպելը հանցագործության նախապատրաստություն գործողություն են ճանաչել.

ա) «իշխանության ներկայացուցիչներին չենթարկվելու, անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու, ուժային պայքարի դիմելու» մասին արված կոչերը:

բ) Հիմնադիր խորհրդարան կուսակցության անդամների բնակարաններում եւ գրասենյակներում խուզարկությամբ հայտնաբերված գործիքներն ու առարկաները՝ խոհանոցային դանակ, մետաղյա ձողեր, կասկաներ եւ այլն, ինչպես նաեւ՝ ուրիշի կտուրում թաքցված նռնակը:

Ապացույցները որ դեպքում են նախապատրաստության հանցակազմ առաջացնում. Քրեական իրավունքի տեսությամբ՝ դիտավորության հայտնաբերումը կամ մտահղացումը, ինչ-որ հանցագործություն կատարելու ցանկություն առաջանալը, հանցագործություն կատարելու որոշում ընդունելը էտապները սուբյեկտին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չեն հանդիսանում, այսինքն՝ դրանք քրեաիրավական նշանակություն չունեն եւ հանցագործության կազմ չեն առաջացնում, որովհետեւ հիշյալ էտապները փոխկապաւկցված չեն հասարակական վտանգավոր արարքի կատարման հետ: Հետեւաբար, կոչերը՝ եթե դրանք չեն կատարվել զանգվածային անկարգությունների կատարման ժամանակ, դատարկ բաներ են, մերկ դիտավորություն:
Եթե սուբյեկտը միջոցները եւ առարկաները փնտրել, պատրաստել կամ հարմարեցրել է ոչ թե կոնկրետ հանցագործությունը կատարելու նպատակով, այլեւ «վՈ ՉրÿՍՌւ րսցփՌռ», ապա այդ գործողությունները նախապատրաստություն հանցագործություն կազմ չեն բովանդակում: Նշված հիմքերի պարագայում այդ գործողությունները կարող են դիտվել որպես ինքնուրույն հանցագործություն:

Ըստ այդմ՝ քրեական գործով հայտնաբերված միջոցներն ու առարկաները, քանի որ փնտրվել, պատրաստվել են տարբեր ժամանակներում, այլ նպատակներով, չեն կարող դիտարկվել 2015թ. ապրիլի 24-ին իբր Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելը հանցագործության նախապատրաստության գործողություններ:

Ինչ վերաբերում է Սէֆիլյանի կողմից Հանրային հեռուստատեսության շենքը կամ զինվորական օբյեկտ զավթելու համար մարդկանց հավաքագրելու կամ հանցավոր խումբ ստեղծելու արարքին, ապա դա ինքնին շինծու է, եւ մեղադրանքը կառուցվել է մեկ անձի ցուցմունքի վրա, ինչը ենթադրյալ խմբի անդամները ժխտել են եւ հավաստել, որ նախնական համաձայնություն չեն ունեցել հեռուստատեսության շենքը կամ այլ շինություններ զավթելու եւ Ժ. Սէֆիլյանից որեւէ հրահանգներ եւ ցուցումներ չեն ստացել: Հիշյալ քրեական գործով եւս ինչ-որ ավտոմեքենայում գտնված հրազենը ճանաչվել է շենքեր գրավելու նախապատրաստության գործողություն:
Ինչպես նշել ենք, հրազենի հայտնաբերումը առաջացնում է ինքնուրույն հանցագործություն, Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մաս:

Հանրությանը հայտնի է, որ Ժ. Սէֆիլյանի, «Իգլայի» գործով Սամվել Բաբայանի եւ այլոց ազատությունից զրկել են քաղաքական դրդապատճառներով՝ նախկին ավտորիտար իշխանությունների հրահանգով:

Ներկայումս հանրապետությունում տեղի է ունեցել իշխանափոխություն, իսկ վարչապետը հրաժարական է տվել, հարց է ծագում՝ ինչո՞ւ է ձգձգվում քաղբանտարկյալների ազատ արձակումը: Այժմ մենք կառչել ենք «ողջամիտ ժամանակ» օրենսդրական ամրագրումից: Այդ բառակապակցությունը տանում է անորոշության եւ հնարավոր է Սերժ Սարգսյանի նշանակած դատավորները քննարկումները երկարաձգում են քաղաքական նոր իրադրություն ստեղծելու մտադրությամբ:

Հուսանք, որ վերադաս դատարանները ողջամիտ ժամկետում վարույթ կընդունեն Սէֆիլյանի եւ մյուսների նկատմամբ կայացրած դատական ակտը եւ կբեկանեն՝ ամբողջությամբ կարճելով քրեական գործը:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

«Առավոտ»

30.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031