Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երկու դիտարկում հարկային ստվերի բացահայտման համատեքստում

Մայիս 30,2018 23:23

Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

  1. Ազգային անվտանգության ծառայության բացահայտումները Երևան սիթի և մյուս մոտ մեկ տասնյակ սուպերմարկետներում տասնյակ միլիարդավոր ստվերային շրջանառությունների ու չվճարված հարկերի վերաբերյալ, իհարկե արդյունք են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների։ Այնպես չէ, որ ՊԵԿ-ի կամ ԱԱԾ-ի համար այդ թիրախները անհայտ էին, ու նրանց տեղը չգիտեին։ Ավելի շուտ, ճիշտ հակառակն է՝ այդ մարինների համար ամեն ինչ եղել է տեսանելի ու բոլոր հոսքերը… վերահսկելի։ Պարզապես՝ «նորին գերազանցության» սահմանած խաղի կանոններն են եղել այդպիսին, այն է՝ ստվերային հոսքերի առյուծի բաժինը ուղղել համապատասխան հիմնադրամներ կամ ”սև գանձարկղեր”։ Սա այն է, ինչ ես անվանում եմ “կոռուպցիոն տուրք”։ Հիմա ասվում է, որ ստվերային սխեմաներ ու արտոնություններ չեն լինելու, բիզնեսը վարվելու է թափանցիկ, առանց ավելորդ հաշվապահական կապիկությունների, շահույթներն էլ լինելու են մրցակցային։ Ստվերից դուրս գալը, անշուշտ իր գինն ունի, որոշ գնաճային ռիսկեր (կարճաժամկետ) թերևս կլինեն։ Բայց ավելի երկար ժամկետում վստահաբար շուկայական մրցակցությունը իրենը կանի՝ գները կվերադառնան նախկին մակարդակին։
  2. Մյուս կողմից, խոշոր առևտրում (սուպերմարկետների ցանցեր, մոլեր) ու ներմուծման մեջ խոշոր ներդրումներ արած գործարարներին իշխանությունը առաջարկում է այլ տիպի արտոնություններ՝ կապիտալը արտադրության ոլորտ տեղափոխելու դիմաց։ Ամենավերջին օրինակը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը վաղը կառավարության որոշմամբ տրվելու է սարքավորումների ներկրման պարագայում ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն։ Հասկանալի է, որ կապիտալի այդպիսի փոխակերպումը ու առևտրից անցումը արտադրության ոլորտ բոլոր խնդիրների լուծման բանալին է՝ դրանք և լրացուցիչ աշխատատեղեր են, և կայուն եկամուտներ են շահույթների, աշխատավարձերի և բյուջե մուծված հարկերի տեսքով, ինչպես նաև արտահանումներից մուտքեր են՝ արտաարժույթի տեսքով։

Մեծ հաշվով սա արդեն որակական փոփոխություն է տնտեսական քաղաքականության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031