Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Փաշինյանը ծնկի իջավ Հովհաննես Թումանյանի շիրմի առաջ (Ֆոտոշարք)

Մայիս 30,2018 20:07

Առաջին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց նաեւ Թբիլիսիի հայ գրողների եւ հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, որտեղ ամփոփված է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

Վարչապետը ծաղիկներ խոնարհեց Թումանյանի շիրմին, ապա մի քանի վայրկյան ծնկի իջավ՝ ձեռքը դրած շիրմաքարին:

«Հովհաննես Թումանյան անուն-ազգանունն ինքնին ստեղծագործություն է եւ մեր ժողովրդի գիտակցության ամենաբարձր կետերից մեկը»,-լրագրողների հետ զրույցում մեծն հայի մասին այսպիսի կարծիք հայտնեց  նա:

Ապա` Փաշինյանն ամփոփեց իր առաջին ճանաչողական այցը Վրաստան՝ այն դրական գնահատելով. «Ի դեմս Վրաստանի նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի՝ ձեռք բերեցի լավ բարեկամների: Համոզված եմ, որ մեր երկրների հարաբերությունները կզարգանան այդ բարեկամությանը համահունչ»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Վրաստանի ղեկավարության հետ քննարկվել է Լարսի անցակետի այլընտրանքի հարցը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Պայմանագրերը ստորագրված են: Հուսամ՝ այդ ծրագիրը հնարավորինս շուտ կգործարկվի: Առհասարակ, բոլոր հարցերը քննարկել ենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031