Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Արեյան. «Գրունտային տարածքները ինչքան ասֆալտապատվում են, այնքան անձրեւաջրերը տեղ չունեն ներծծվելու». (Տեսանյութ)

Մայիս 30,2018 19:45

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին անդրադարձավ հորդառատ անձրեւից հետո մայրաքաղաքում առաջացած հսկայական ջրափոսերին, որոնք հանրության դժգոհությունն են առաջացրել: Մարդիկ մեղադրում են քաղաքապետարանի աշխատակազմին, որ ջրահեռացման աշխատանքները լավ չեն կատարում:

Արեյանը հստակեցրեց՝ այդ գործառույթը կառավարությունը հանձնել է «Վեոլա ջուր» ընկերությանը, որը ջրմուղի հետ պայմանագիր ունի կնքած:

Արեյանը վստահեցրեց, որ ջրատար խողովակները փոխված են եւ նորոգված, եւ քաղաքապետարանը պատասխանատվություն չի կրում ջրափոսերի առաջացման համար:

«Կա մասնագիտական հստակ գնահատական՝ ինչքան բարեկարգվում է քաղաքը, այնքան մեծանալու է մակերեւութային ջրերի քանակը. Բակեր, մայթեր, պուրակներ, գրունտային տարածքները ինչքան ասֆալտապատվում են, այնքան անձրեւաջրերը տեղ չունեն ներծծվելու: Դրանք դառնում են մակերեւութային ջրեր եւ անցնում անձրեւատար համակարգով»,-ասաց փոխքաղաքապետը:

Նա նաեւ նկատեց՝ ինչո՞ւ մարդիկ չեն դժգոհում, որ եվրոպական այլ քաղաքներում էլ հորդառատ անձրեւներից հետո նման հսկայական ջրափոսեր են լինում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031