Երեւանի մետրոպոլիտենի վագոնները հայկական գորգերի նախշերով նկարազարդելն առաջացրել է մի շարք քաղաքացիների դժգոհությունը: Կարծիքներ կան, որ դա անճաշակություն է եւ ազգային արժեքները հանրայնացնելու վատ տարբերակ:
Այսօր Երեւանի քաղաքապետարանում Երեւան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ նկարազարդումը մետրոպոլիտենի ղեկավարության նախաձեռնությունն է եւ իրենք են դա արել:
«Մենք կքննարկենք նրանց հետ: Կան ե՛ւ դժգոհություններ, եւ հակառակը»,-ասաց Ամատունին: Նա վստահեցրեց, որ այդ նկարազարդման վերաբերյալ քաղաքապետարանի եւ մետրոպոլիտենի միջեւ քննարկում չի եղել:
Ամատունին նշեց, որ ինքը այդ նկարազարդված վագոնների նկարները միայն ֆեյսբուքում է տեսել եւ իրեն դուր չի եկել:
Մանրամասները՝ տեսանյութում
Գագա Ամատունին ասաց. «Հայկական օրնամետներ են, եւ ոչ մի վատ բան չկա: Արաբական մոտիվներ չկան, ուղղակի համադրությունը պետք է ճիշտ լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ