Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Բաբչենկոն ողջ է. սպանությունը բեմադրված էր

Մայիս 30,2018 19:30

Լրագրող Արկադի Բաբչենկոն չի մահացել, նրա սպանությունը բեմադրված է եղել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:

Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ լրագրողի սպանությունը իրենք են բեմադրել՝ իսկապես ծրագրված մահափորձը բացահայտելու համար: Նրա խոսքով այն ծրագրվում էր Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից: Այդ նպատակով վերջիններս հավաքագրել էին Ուկրաինայի քաղաքացու, որն արդեն ձերբակալվել է:

Դրանից հետո ասուլիսի սրահ է մտել ինքը՝ Բաբչենկոն: Նա հայտարարել է, որ արդեն երկու ամիս է՝ այդ գործը քննվում է: Իրեն զանգահարել և ասել էին, որ «իր վրա պատվեր կա»:

«Մարդիկ ասացին, որ քեզ վրա պատվեր կա: Գումարն արդեն վճարված է՝ 40 հազար դոլար: Ցույց տվեցին փաստաթղթեր, անձնագրային տվյալներ, իմ լուսանկարը, որը միայն իմ անձնագրում է: Հայտնի դարձավ, որ տեղեկատվությունը գալիս է Ռուսաստանից,- պատմել է լրագրողը:- Այդ տեղեկատվությունը կարող էին հավաքել միայն հատուկ ծառայությունները և միայն անձնագրային բաժնում»:

Բաբչենկոն ներողություն է  խնդրել իր ընկերներից և կնոջից՝ պատճառած անհանգստության համար:

https://www.youtube.com/watch?v=83raGHOOc5k

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031