Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանն այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ ընդդեմ Սերժ Սարգսյանի բողոքի ցույցի մասնակիցներին Ավանի թաղապետարանի աշխատակիցներն են բռնության ենթարկել:
«Գնում է նախաքննություն, մեր թաղապետարանի աշխատակիցներից հրավիրվել են որպես վկա, մի հոգու ներկայացրել են որպես կասկածյալ»:
Հարցին՝ ինչո՞ւ էին աշխատակիցները դիմակավորված հարձակվել լրագրողների եւ ցուցարարների վրա, Ջավադյանը պատասխանեց. «Դուք հենց հիմա խախտում եք անմեղության կանխավարկածը: Մեկը հրաժարվել է ցուցմունք տալուց»:
Թաղապետը նաեւ ասաց՝ եթե այդ անձանց մեղքն ապացուցվի՝ նրանք չեն աշխատի թաղապետարանում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ձեր հրահանգո՞վ է եղել այդ բռնությունը. այս հարցը լսելուց հետո Ջավադյանը դիմեց լրագրողին՝ «Իսկ կարո՞ղ ա ձեր հրահանգով է եղել»: Պնդո՞ւմ եք, որ ձեր գիտությամբ չի եղել, այս հարցին էլ թաղապետը հարցով պատասխանեց՝ «Իսկ գուցե ձեր գիտությամբ է եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ