Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետը «Յունիգրաֆ-Իքս»-ում իրավապահների բացահայտումների մասին. «Քիչ է մնում ասեք՝ էդ հանձնաժողովը կենսաթոշակ փոխանցե՞ց, թե՞ չէ»

Մայիս 30,2018 17:47

Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի պատասխանատվությունը չի տեսնում «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ում իրավապահ մարմինների հայտնաբերած չարաշահումների համար: Այդ չարաշահումների մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան Օհանյանն ասաց. «Թույլ տանք իրավապահ մարմինները զբաղվեն:

Հիշեցնենք, ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ «Բնակավայրերում թափառող կենդանիների դեմ պայքարի հարցը լուծելու համար Երեւանի քաղաքապետարանն ամեն տարի հայտարարում է «Թափառող կենդանիների (շների) ստերջացման եւ պատվաստման ծառայությունների» մատուցման մրցույթ:

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ սկսած 2009 թվականից ամեն տարի մրցույթին մասնակցում և հաղթում է նույն՝ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, տարեկան ստանալով մոտ 100 միլիոն դրամ: Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում այս պահին ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձևակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 12,6 տոննա, ձևակերպվել է 206 տոննա բրնձի ձեռքբերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա, իսկ ձեւակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ:

Պարզվել է նաեւ, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության գործունեության վերահսկողությունը ստանձնել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը: Կատարվում է հետաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ»:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ է ամեն տարի նույն ընկերությունը մրցույթը շահում, եւ քաղաքապետարանի համապատասխան վարչությունն ինչպես է վերահսկել աշխատանքները, որ նման խախտումներ են հայտնաբերվել, փոխքաղաքապետը պատասխանեց. «Այլ մասնակից ընկերություն չի մասնակցում մրցույթին»:

Ինչ վերաբերում է վարչության վերահսկողությանը, ապա Օհանյանն ասաց. «Կա կազմված հանձնաժողով, որը պետք է վերահսկի այդ ընկերության գործունեությունն ըստ շների քանակի եւ ըստ տրամադրված չափաբաժինների: Այստեղ խոսքը համայնքային բյուջեի վատնումին չի վերաբերում: Խոսքը վերաբերում է տվյալ ընկերության գործառույթներին, որին հանձնաժողովն իրավասու չէ մասնակցելու: Քիչ է մնում ասեք՝ էդ հանձնաժողովը կենսաթոշակ փոխանցե՞ց, թե՞ չէ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Օհանյանը նաեւ անդրադարձավ Փաշինյանի հայտարարությանը՝ եթե ինքը Տարոն Մարգարյանին հորդորի հրաժարական տալ, նա կհետեւի հորդորին:

Այս մասին մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031