Լրահոս
Օրվա լրահոսը

Հոյակերտ ձեռակերտ քարանձավը սկզբում ընդամենը կարտոֆիլի համար նախատեսված հոր է եղել. մանրամասներ

Մայիս 30,2018 17:39

Հայաստանի ամենամեծ ձեռակերտ թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Այն փորել է Առինջի բնակիչներից Լևոն Առաքելյանը՝ քսաներեք տարի շարունակ: Ցավոք սրտի նա հիմա չկա: Թանգարանի մասին պատմում է կինը ՝Տոսյա Առաքելյանը:

Ներկայիս հոյակերտ քարանձավը սկզբում ընդամենը կարտոֆիլի համար նախատեսված հոր է եղել, որը փորելու ընթացքում Լևոն Առաքելյանը շատ երազներ ու տեսիլքներ է ունեցել, որոնք էլ պատճառ են հանդիսացել փոքրիկ հորը վերածելու մեծ թանգարանի:

Թանգարանը փորելու համար Լևոն Առաքելյանն իր կյանքի մի մասն է ծախսել, ընդ որում՝ այդ ամենն արել է միայնակ: Քառասունչորս տարեկանից ընտանիքի հոգսերը հանձնել է իր կնոջը և սկսել փորել: Նա էլ սկզբում չի իմացել թե ինչ է ստեղծել՝ կամ ստեղծելու, փորել է ինքնամոռաց ու ստեղծել հրաշք: Մահացել է անմիջապես գործն ավարտելուց հետո:

Այս ձեռակերտ հրաշքը սկզբում միայն իր ընտանիքի համար էր նախատեսված: Ընդհանուր մակերեսը 280ՔՄ է, ունի 21 մետր խորություն և 6 սենյակ: Լևոն Առաքելյանը պահպանել է բոլոր ա´յն կանոնները, որոնք անհրաժեշտ են օդափոխության համար, որի արդյունքում թանգարանի ներսում տարվա չորս եղանակներին էլ 10°C տաքություն է: Թանգարանն այժմ շատ լավ պահպանված է, ունի լուսավորություն, ջրի ու սննդի պաշարներ, կարելի է այնտեղ 1 ամիս հանգիստ ապրել:

Այս թանգարանը դարձել է նաև նկարահանումների հրապարակ՝ այստեղ նկարահանվել են հանրության կողմից սիրված ֆիլմեր:

Թանգարանն իր ոճով և հարմարավետությամբ յուրօրինակ է: Այս հիասքանչ ձեռակերտ թանգարանն իր կատարելությամբ զիջում է միայն բնությանը:

Սոսե ԹՈՐՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031