Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը ցավում է, որ ԵՊՀ ղեկավարությունը փաստարկների բացակայության պատճառով դիմում է անթույլատրելի մեթոդների

Մայիս 30,2018 17:30

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ 2018 թ. Մայիսի 29-ին, «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կողմից առաջ քաշված 4 պահանջների հիման վրա տեղի ունեցավ ԵՊՀ ղեկավարության հետ հանդիպում, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ, որոնց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից տրված պատասխանները ոչ միայն սպառիչ չէին, այլև ավելի մտահոգիչ:

ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը ևս մեկ անգամ ցույց տվեց համալսարանի ներկայիս ոչ ուսանողակենտրոն լինելը: Ուսանողների կողմից սեփական կարծիքը հայտնելու, մասնակցային տարբերակով դրանց լուծման հասնելու փորձերը որակավորվեցին որպես բռնություն և զոռբայություն: ԵՊՀ ղեկավարությունը, փոխանակ ընդառաջ գնալու ուսանողների պահանջներին, փորձեց քաղաքական ենթատեքստ հաղորդել ամբողջ պրոցեսին՝ փորձելով խեղաթյուրել ուսանողական անկախ, ազատ պայքարը:

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը ցավում է, որ ԵՊՀ ղեկավարությունը փաստարկների բացակայության պատճառով դիմում է անթույլատրելի մեթոդների՝ փորձելով արհամարհել, աղավաղել սեփական ուսանողների նախաձեռնությունը:
Թե՛ երեկ, թե՛ այսօր ուսանողների կողմից չի իրականացվել հակաօրինական որևէ գործողություն կամ գործունեություն:

Պետք է փաստենք, որ ԵՊՀ ղեկավարությունը իր վարքագծով և հայտարարություններով ևս մեկ անգամ փաստում է իր անհաղորդ լինելը ուսանողական խնդիրներին և անուշադրությունը ուսանողների պահանջների նկատմամբ:

ԵՊՀ գիտխորհրդի դահլիճը հայտարարվել է անկախ ուսանողական տարածք, որտեղ այժմ ուսանողների և դասախոսների մի մասը կիսվում են իրենց խնդիրներով, մի մասը պատրաստվում է քննություններին, մի մասն էլ լսում է երաժշտություն: Մենք կարծում ենք, որ բուհի կարևորագույն հատկանիշներից մեկը պիտի լինի ուսանողակենտրոնությունը: Բուհը ուսանողին վերադարձնելու պրոցեսը սկսվել է և այն անկասելի է:

Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն և փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ: Մի կողմ թողնելով ընթացիկ տարաձայնությունները և առկա լուրջ գաղափարական հակասությունները՝ ուսանողական անկախ, ազատ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը առողջություն է ցանկանում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ մաղթելով նրան շուտափույթ ապաքինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031