Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով դիտվում են ՊՊԾ գնդի տարածքում քննչական գործողությունների տեսանյութերը

Մայիս 30,2018 16:50

Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի (լուսանկարում), Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը սկսվեց առանց նրանց: Նախորդ նիստերից մեկում, երբ դատավորն ընթերցում էր ամբաստանյալների կալանքը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը, նրանք դատավարական կարգ էին խախտել՝ առանց դատավորի թույլտվության լքել էին նիստերի դահլիճը, ինչի պատճառով նիստերից հեռացվել էին տասը ժամով:

Այսօրվա նիստին էլ նրանց պաշտպանները չէին ներկայացել, սակայն դա նիստը հետաձգելու խոչընդոտ չեղավ, քանի որ հանրային պաշտպանները ներկա էին: Դատաքննության այս փուլում դիտվում են գործում առկա տեսասկավառակները: Դրանցում այն գործողություններն են, որոնք կատարվել են քննչական փորձարարությունների ժամանակ: Այս գործով որոշ ամբաստանյալներ, ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ ցույց են տալիս ՊՊԾ գնդի տարածքում կատարված գործողությունների վայրերը, պատմում, թե ինչն ինչպես է եղել:

Իրավապահների կատարած այդ տեսագրությունների ձայնը, սակայն չի լսվում: Նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմ բարձրախոսների միջոցով միայն աղմուկ է լսվում ու հասկանալի չէ, թե կալանավորված անձն ինչ է պատմում քննիչներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031