Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Պետք է մարզվել տարին 12 ամիս, օրը 24 ժամ»

Մայիս 30,2018 16:24

ՀԾՖ գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Սպորտում, մասնավորապես ծանրամարտում, պետք է տարին 12 ամիս եւ օրը 24 ժամ մարզվել, մանավանդ այն պայմաններում, որն այսօր աշխարհն է առաջարկում: Նկատի ունեմ արգելված նյութերի օգտագործման դեմ պայքարը եւ խստագույն վերահսկողությունը: Դրա համար մարզիկից պահանջվում է խստագույն կարգապահություն եւ մարզումներ, մարզչից՝ մասնագիտական խորը գիտելիքներ:

Մենք աշխատում ենք այնպես, որպեսզի մարզիկի մեջ արթնանա բնական տեստոստերոնը, որը խթանում է օրգանիզմի դիմադրողականությունը եւ բարձրացնում աշխատունակությունը: Մարզիչը պետք է կարողանա ճիշտ կազմակերպել մարզիկի ռեժիմը, աշխատանքային առօրյան՝ մարզումների ծանրաբեռնվածության աստիճանը, վերականգնման ընթացքը եւ սննդակարգը, որպեսզի մարզիկի օրգանիզմը կարողանա ճիշտ աշխատել: Միայն այսպես կարելի է հավասար խոսել Եվրոպայի, աշխարհի կամ օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների հետ:

Հիմա մենք համատեղ հավաք ենք անցկացնում տարբեր տարիքային խմբերի ծանրորդների մասնակցությամբ: Սա նոր երեւույթ չէ: Ես այդպես վարվում եմ, որպեսզի սերնդափոխությունը հընթացս իրականացվի: Իմ գլխավորած հավաքականում եւ պատանիներ կան, եւ երիտասարդներ, եւ մեծահասակներ: Այսօր հավաքականում միակ մեծահասակը Ռուբեն Ալեքսանյանն է, մյուսները գերազանցապես մինչեւ 23 եւ 20 տարեկաններն են: Սա օգնում է, որպեսզի ապագայում տարիքային խմբերի հավաքականների մեջ ճեղքվածք չառաջանա:

Այս հավաքի մասնակիցները վաղը կգնան տուն, իսկ հունիսի 4-ից գրեթե նույն կազմով կրկին կհավաքվենք արդեն Ծաղկաձորում:

Հունիսի սկզբից «Օլիմպավանում» հավաք կսկսեն պատանի տղաները, իսկ աղջիկները՝ կգնան Աբովյան քաղաք: Նրանք նախապատրաստվում են հուլիսի վերջին Միլանում կայանալիք իրենց տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը: Իտալիայում հանդես ենք գալու տղաների եւ աղջիկների երկու տարիքային խմբերում՝ մինչեւ 15 տարեկան եւ 15 տարեկանից բարձր»:

Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի հակադոպինգային ծառայությունը մինչեւ հավաքի ավարտը հավաքականի անդամների եւ մարզիչների համար հատուկ սեմինար է անցկացնելու:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031