Այսօր Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց էին անում ընդդեմ Զարուհի Փոստանջյանի:
Այս երիտասարդներից շատերը, երբ տեսալուսանկարահանում էինք, փուչիկներով փակում էին իրենց դեմքը:
«Մենք այսօր այստեղ ենք, որովհետեւ նրա նմանները տեղ չունեն, եւ ապաքաղաքական գործողություններ են իրականացնում: Նստենք, սպասենք, էդ կինոն, որ խոստացել ա Զարուհի Փոստանջյանը, իրականացնելո՞ւ է, թե՝ չէ»,-ասաց ցուցարարներից մեկը՝ «Ազգային արժեքների պաշտպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանը, նշելով՝ «Ֆեյսբուքով կոչ ենք արել ու հավաքվել»:
Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե հատկապես ինչն իրեն դուր չի գալիս, որ ցույց է անում. «Զարուհի Փոստանջյանը, որ մուտք էր գործել քաղաքապետարան, իրենց հետ պայքարողներից կային ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ: Ես դեմ չեմ ինչ-որ մարդկանց կողմնորոշմանը: Դեմ եմ, որ էդ քարոզը չիրականացվի: Իսկ ներսում, լրատվամիջոցների առաջ էդ քարոզն էր գնում՝ տղամարդն աղջկա տեսքով սանրվում էր հայելիների մոտ, աղջկա պահվածք էր: Դա այլասերվածության քարոզ է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Երեւանի քաղաքապետարանի նիստին այսօր «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները այս ցույցի կապակցությամբ, ակնարկելով, որ ցույցը քաղաքապետի աջակիցներ են կազմակերպել, դիմեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Ներքեւում արեւի տակ երեխաներ են, մեղք են»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ