Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ աշխատակիցների կողմից Սամվել Ալեքսանյանի տուն ներխուժելու տեղեկություններ չունեմ. ԱԱԾ մամուլի խոսնակ

Մայիս 30,2018 15:44

Պետեկամուտների կոմիտեի նախագահն այսօր լրագրողների հետ զրույցում հերքել էր, թե ՊԵԿ աշխատակիցներն են այսօր ներխուժել ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» ընկերության գրասենյակ։

Aravot.am-ը ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանից հետաքրքրվեց, թե բացառապես ԱԱԾ աշխատակիցնե՞րն են եղել այդ անձինք։ Նա ասաց, որ կարող է հաստատել, որ ԱԱԾ աշխատակիցները համապատասխան գործողություններ են իրականացնում «Երեւան Սիթիի» կենտրոնական գրասենյակում, իսկ արդյունքների մասին կհայտարարեն երեկոյան։

Հետաքրքրվեցինք, թե արդյոք ճի՞շտ են լուրերը, որ ԱԱԾ աշխատակիցները նաեւ Սամվել Ալեքսանյանի տուն են ներխուժել, Սամսոն Գալստյանը նշեց, որ ինքը նման տեղեկություններ չունի։

Իսկ կա՞ն արդյոք «Երեւան Սիթիի» գրասենյակից առգրավված իրեր, մեր զրուցակիցը հորդորեց սպասել, մինչեւ երեկոյան ԱԱԾ-ն պաշտոնական տեղեկություն տարածի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031