Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվարկվել է 3,5 մլն. ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Մայիս 30,2018 15:16

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 17 իրավախախտում, 6-ի (1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 3.518.720 ՀՀ դրամ:
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 15 դեպք:

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 3.518.720 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

ՀՀ Լոռու մարզ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3.389 խմ) հաշվարկվել է 218.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (5 բոխի, 1 լորենի, 8 հաճարենի, 2 թխկի) հաշվարկվել է 3.030.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2.1 խմ) 27.720 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Վայոց Ձորի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (6 ուռենի) հաշվարկվել է 18.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Ք.Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (6 ծառ) հաշվարկվել է 225.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

ՀՀ Գեղարքունիքի մարզ` 1 դեպքով առգրավվել է սիգ տեսակի 228 հատ (33 կգ) ձուկ, որը հանձնվել է Սևանի «Հեքիաթ», «Բողբոջ» և Մարտունի քաղաքի թիվ 2 մանկապարտեզներին։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք։

ՀՀ Շիրակի մարզ՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031