Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Մեծամտությունը կործանարար է»

Մայիս 30,2018 15:10

Թեեւ երեկվա մամուլի ասուլիսի շարժառիթը պրոֆեսիոնալ ռինգում հայաստանցի բռնցքամարտիկների արձանագրած հաջողություններն էին, սակայն անդրադարձ եղավ նաեւ սիրողական բռնցքամարտին եւ այնտեղ առկա խնդիրներին:

Հարցին, թե ֆեդերացիան պարբերաբար տեղերում մարզիչների մասնագիտական որակների հետ կապված մտահոգություն է արտահայտում, ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը պատասխանեց: «Այդ խնդիրը կա, եւ մենք փորձում ենք անել ավելին, քան ֆեդերացիայի պարտավորություններն են: Այսինքն, մենք մարզիչների քննություններ եւ ատեստացիաներ ենք անցկացնում, միջազգային կարգի մասնագետներ ենք հրավիրում նրանց հետ աշխատելու: Բայց, ցավոք, մեր մարզիչները ոչ միշտ են պատրաստակամ սովորելու: Մեծամտությունը կործանարար է: Ֆեդերացիայի հիմնական աշխատանքը Հայաստանի առաջնությունից հետո է սկսվում, երբ մրցանակային տեղ գրաված մարզիկներին ընդգրկում ենք ազգային հավաքական եւ զբաղվում ենք նրանցով: Ու հենց այդտեղ էլ սկսվում է գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի տառապանքը:

Մինչեւ այդ պահը, թե բռնցքամարտիկներն ինչ որակներով են գալիս Հայաստանի առաջնություն, մենք, ցավոք, գործառույթ չունենք: Եվ ժամանակն է, որ ճիշտ համագործակցություն լինի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ֆեդերացիայի միջեւ: Մարզադպրոցներում վերահսկողությունը պետք է շատացվի, խստացվի, մարզիչների որակները համապատասխանեցվի, որպեսզի տեղերում կարողանան ճիշտ պատրաստել բռնցքամարտիկներին, որպեսզի Հայաստանի առաջնությունում տեսնենք պատրաստի բռնցքամարտիկներ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031