Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների ղեկավար մարմինների խորհրդակցական ժողովը զորակցություն հայտնեց ժողովրդական շարժման հաղթանակի գործում կուսակցության մարմինների որդեգրած ուղեգծին

Մայիս 30,2018 15:03

ՀՅԴ Բյուրոյի հրավերով մայիսի 29-ին Երևանում գումարվեց ՀՅԴ Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների ղեկավար մարմինների խորհրդակցական ժողովը։ Ժողովը նոր իրողությունների համատեքստում հանգամանալի քննարկման առարկա դարձրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կուսակցության վերջին երկամսյա գործունեությունը, ինչպես նաև անդրադարձ կատարեց հնարավոր քաղաքական զարգացումներին և առաջիկա անելիքներին։

Ժողովը վերահաստատեց հայաստանակենտրոն գործունեությանը նոր թափ հաղորդելու կուսակցության հանձնառությունը և իր ամբողջական զորակցությունը հայտնեց ժողովրդական շարժման հաղթանակի գործում կուսակցության մարմինների կողմից որդեգրած քաղաքական ուղեգծին։

Ժողովն արձանագրեց, որ Հայոց պետականության հզորացումն ու ամրապնդումը մնում է համահայկական հիմնական օրակարգ և  գերխնդիր՝ թե՛ հայրենաբնակ ժողովրդի եւ թե՛ սփյուռքահայության համար:

Ժողովն արժևորեց համաժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած վերազարթոնքը՝ համոզումով, որ Հայոց պետականության վերականգնման 100-ամյակին ընդառաջ այն իրապես կիմաստավորվի և կունենանք նոր սկիզբ, արդար և հզոր Հայաստան։

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031