Լրահոս
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխությունը գնում է Արցա՞խ

Մայիս 30,2018 14:50

Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետությունում ստեղծվել է «Լույս Արցախին» նախաձեռնությունը: Այն հանդես է գալիս համախմբման եւ տեղի իշխանություններին հեռացնելու նախաձեռնությամբ: Նախաձեռնության հեղինակը Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն է: Ի դեպ, նախաձեռնության անդամ է նաեւ Արցախի ԱԱԾ քարտուղար Վիտալի Բալասանյանի եղբայրը`Վաչիկ Բալասանյանը:

«Նուրբ հարց է, դա կարող է բավականին վտանգավոր հետեւանքներ ունենալ: Արցախը պետք է մնա անձեռնմխելի»,- Aravot.am- հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`անդրադառնալով նախաձեռնության ստեղծմանը:

ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ Արցախին պետք չէ խառնել այն գործընթացներին, որոնք եղել են Հայաստանում։ Ինքը տեղյակ չէր նախաձեռնության գործունեության մանրամասներից, բայց հորդորում է հեռանկարային մոտեցումներ ցուցաբերել:

«Պետք է ռեալ գնահատական տալ նրան, թե ինչ կարող է լինել, եթե Արցախում ներքաղաքական իրավիճակը խարխլվի: Չեմ կարծում, թե Արցախում նման գործողություններ սկսելու հիմքեր կան։ Սպասենք, տեսնենք զարգացումները»,-ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ նորմալ է, երբ կան իշխանությունից դժգոհներ եւ, որ նրանք առարկություններ պետք է ունենան. «Որեւէ անգամ պարտվողներն իրենց պարտությունը չեն ընդունում: Բայց չեմ կարծում, որ ճիշտ ճանապարհ է Արցախի ներքաղաքական իրավիճակը լարելը»:

Դիտարկմանը`գուցե ժողովրդավարական գործընթացները ավելի դրական անդրադառնան Արցախի խնդրի կարգավորման վրա, Վահրամ Բաղդասարյանն ասաց`սպասենք իրադարձությունների զարգացմանը: Բայց որքան ինքն է տեղյակ`Արցախում նման խնդիրներ չկան եւ չեն կարող առաջանալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031