Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Եղնուկյանի՝ բարձրաստիճան ոստիկանն իրեն հայտնել է Սեֆիլյանին դատարան չբերելու պատճառը

Մայիս 30,2018 14:34

Վերաքննիչ Քրեական դատարանում, որտեղ այսօր, հիշեցնենք, հետաձգվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը, իրարամերժ հայտարարություններ հնչեցին: Դատավորները հայտարարեցին, որ ամբաստանյալներին դատարան չեն բերել՝ ոստիկանության ուղեկցող գումարտակի ծանրաբեռնվածության պատճառով, իսկ նիստի ավարտին՝ դատարանի միջանցքում, «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ, Սեֆիլյանի աջակից Կարո Եղնուկյանը, որի խափանման միջոց կալանքը վերջերս փոխվեց եւ նա ազատ արձակվեց գրավի դիմաց, հայտարարեց՝ բարձրաստիճան ոստիկաններից մեկն իրեն այլ պատճառաբանություն է ներկայացրել:

Եղնուկյանը չհայտնեց, թե որ բարձրաստիճան ոստիկանն է իր հետ խոսել, բայց նշեց, որ ըստ նրա՝ Սեֆիլյանին եւ մյուսներին դատարան չեն բերել, քանի որ մտավախություն ունեն, որ աջակիցները կշրջափակեն դատարանի շենքը, ինչպես վերջերս՝ «Սասնա ծռերի» պարագայում, երբ ոստիկանները նրանց օրեր շարունակ չէին կարողանում դատարանից տեղափոխել ՔԿՀ-ներ:

Հավելենք, որ Սեֆիլյանի աջակիցներն այս պահին բողոքի երթով շարժվում են դեպի ՀՀ վճռաբեկ դատարան: Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը կասկած էր հայտնել, որ Վերաքննիչ քրեական դատարանը Վճռաբեկ դատարանի հրամանի ազդեցության ներքո է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031