Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանի փաստաբանը ԱԱԾ-ին կոչ է անում քննություն անցկացնել

Մայիս 30,2018 13:16

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողներին տեղեկացրեց, թե որն է ամբաստանյալներին դատարան չներկայացնելու պատճառը: Փաստաբանը նշեց. «Ըստ ոստիկանության գրության՝ Սեֆիլյանին եւ մյուսներին դատարան չէին բերել, քանի որ ոստիկանությունն այս պահին չունի համապատասխան ուժեր 7 ամբաստանյալի դատարան ներկայացնելու համար»:

Տիգրան Հայրապետյանը ոստիկանության գրությունն անհեթեթ է որակում եւ ընդգծում, որ ոստիկանությունը պարտավոր է ենթարկվել Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը եւ ամբաստանյալներին դատարան ուղեկցել: Ապա փաստաբանը նշեց, որ ցանկանում է լրագրողների միջոցով հաղորդում տալ հանցագործության մասին. «Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում քննել եւ պարզել, թե արդյոք ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Բարձրագույն դատական խորհրդի պատվերով է, որ Սեֆիլյանին եւ մյուսներին դատարան չեն ներկայացրել»: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների վերաքննիչ բողոքի քննությունը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031