Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ դատարանում. Սեֆիլյանին եւ մյուսներին դատարան չէին բերել

Մայիս 30,2018 13:06

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր առավոտյան նախատեսված էր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը, որով ամբաստանյալները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, այն է՝ ազատազրկում, եւ արդարացնել իրենց: Նիստերի դահլիճը բավականին բազմամարդ էր, քաղաքացիների մի մասն էլ դրսում էր մնացել, քանի որ նստելու տեղ չկար: Նիստը սկսվելուն պես վերաքննիչ քրեական դատարանի երեք դատավորները հայտարարեցին, որ ըստ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  պետի գրության,  ամբաստանյալներին հնարավոր չի եղել դատարան ներկայացնել:

Քաղաքացիները  դժգոհեցին, բղավեցին՝  թույլ չտալով, որպեսզի  դատավորները մինչեւ վերջ ընթերցեն գրությունը եւ պարզ դառնար ամբաստանյալներին չներկայացնելու պատճառը:  Դատավորները որոշում կայացրին նիստը հետաձգել, քանի որ քաղաքացիների աղմուկի պատճառով չէին կարողանում  խոսքն ավարտել:  Քաղաքացիները ի նշան բողոքի՝ շարունակում են մնալ դատարանի շենքում եւ ոստիկանությունից, մասնավորապես՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից, պահանջել, որպեսզի ոստիկանությունը ներկայացնի Սեֆիլյանին եւ մյուսներին:  Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը հայտարարեց, որ շարունակելու են բողոքի գործողությունները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031