Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարը դիմում է իշխանություններին՝ վերադարձնել իրենից գողացած սեփականությունը. «Ա1+» 

Մայիս 30,2018 13:05

«Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը շարունակում է պահանջել, որպեսզի արդար դատավորություն իրականացվի և իրեն վերադարձվի իր գործարանը: Գործարարը պնդում է, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը իրենից խլել է պանրի գործարանը: Այժմ Թաթուլ Բաղդասարյանը դիմում է հրապարակայնորեն իրավապահ մարմիններին՝ հույսով, որ այս անգամ արդարությունը կհաղթի:

«Արդեն տաս տարի է պայքարում եմ  կոռուպցիոն սխեմայով ինձանից խլված սեփականության համար: Ես ունեմ սեփականության իրավունքի վկայական: Նախկին ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին եմ դիմել, ոչ մի արձագանք: Դիմել եմ քննչական պետին, որոշում չեն կայացրել: Քանի որ երկրում նոր իրավիճակ է, շատ բան է փոխվել, հիմա հույս ունեմ կսկսեն գործի նորմալ քննությունը ու ինձ կվերադարձնեն իմ գործարանը։ Հիմա դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ պետին, որ զբաղվեն այս խնդրով»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031