Գործունեությունն ընդլայնելու ու ուսումը շարունակելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնած «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ արժանացել է գրին քարտի: Ամերիկյան կառավարությունը Բեթթիին գրին քարտ է հանձնել բացառապես իր գործունեության, անցած ճանապարհի, նվաճումների հիման վրա:
Ամերիկյան կառավարության մշակած ծրագրի նպատակն է երկիրը բարելավել որակյալ, տաղանդավոր, արտակարգ ունակությունների տեր և պրոֆեսիոնալ մարդկանցով: Բեթթին կարծում է, որ ծրագիրը շատ մոտիվացնող է նոր սերնդի համար և կարող է օրինակ ծառայել նաև այն երկրների համար, որոնք չունեն այդ ծրագիրը:
«Իբրև նոր սերնդի ներկայացուցիչ՝ ես մոտ ապագայում օգտագործելու եմ միջազգային կրթությունս ու գործունեության փորձս ի նպաստ իմ հայրենիքի՝ Հայաստանի,քանի որ համոզված եմ, որ ցանկացած երկրի բարեփոխումները կախված են յուրաքանչյուր մարդուց»,-նշում է Բեթթին:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2017 թ. Բեթթին մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու սեպտեմբերին ԱՄՆ կառավարության կողմից ճանաչվեց որպես extraordinary անձ: Նման կարգավիճակ տրվում է սահմանափակ թվով մարդկանց՝ բացառապես փայլուն գործունեության ու անցած ճանապարհի հիման վրա:
Նշենք, որ արտիստն այս պահին ակտիվ գործունեություն է ծավալում և առաջիկայում հանդես կգա անակնկալներով:
Մամուլի հաղորդագրություն