Այսօր խորհրդարանում շարունակվող 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հիշեցրեց, որ անցյալ տարի Հայաստանում 850 միլիոն- ներդրումներ էին ակնկալվում, ի՞նչ եղավ դրանց արդյունքը, արդյոք գործազրկությունը նվազե՞ց:
Այդ ներդրումները, հիշեցնենք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրական խոստումն էին:
Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ անցյալ տարի, ըստ վիճակագրական տվյալների, 0,2 տոկոսով Հայաստանում գործազրկությունը նվազել է: Ըստ ֆինանսների նախարարի, նաեւ աշխատավարձի աճ է գրանցվել, մասնավորաբար, մասնավոր հատվածում աշխատավարձի չորս տոկոս աճ է գրանցվել:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը Ատոմ Ջանջուղազյանի փոխարեն լավատես չէր լինի, եթե գործազրկությունը ընդամենը 0,2 տոկոսով է նվազել: Ավելին`հեգնեց, թե կայուն կենսամակարդակի հասնելու համար առնվազն 500 տարի է պետք մեզ:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ