Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկում ենք գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները իջեցնելու հարցը». ՀԾԿՀ

Մայիս 30,2018 12:18

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանն ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս քննարկվում է ջրի սակագնի սուբսիդավորման հարցը:

Այս օրերին քննարկում են էլեկտրաէներգիայի եւ գազի սակագերի նվազման հարցը՝ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության հետ. «Քննարկումների արդյունքների մասին կասենք»:

Թե քանի՞ տոկոսով նվազեցնելու հնարավորություն կա՝ նա պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել. «Էլեկտրաէներգիայի եւ բնական գազի սակագները բազմագործոն սակագներ են, կապված են բազմաթիվ գործոնների հետ, հիմա այս քննարկումների արդյունքում փորձում ենք հասկանալ՝ կա՞ այդ գործոնների ազդեցությունը: Քննարկում ենք սակագները իջեցնելու հարցը»:

Հարցին՝ իսկ ջրի սակագնը հնարավոր չի՞ իջեցնել՝ նա պատասխանեց, որ այս պահի դրությամբ նախատեսված է արդեն սակագնային սցենար, այն կառավարության կողմից հաստատված է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031