«Գագիկ Ծառուկյանի հետ զրուցել ենք, նա ասել է`եթե ստուգումներ, ապա ինձնից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Լրագրողները հետաքրքրվել էին` իր կուսակցական պատկանելությունը չի՞ կաշկանդելու իրեն` վարչապետի հանձնարարականը կատարելիս:
Հիշեցնենք, օրերս իր ուղիղ եթերներից մեկում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանքարդյունաբերության ոլորտում լայնածավալ ստուգումների հանձնարարական է տալու:
Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանին է պատկանում Մղարթի ոսկու հանքը:
«Մենք հրապարակային կաշխատենք, ամեն ինչ թափանցիկ կլինի»,- խոստացավ նախարարը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ