Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ հայտնի չէ` էլեկտրաէներգիայի գինը կնվազի՞, թե ոչ

Մայիս 30,2018 11:54

«Մասնագետները նախնական քննարկումներ են սկսել`արդյոք հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Քննարկումը սկսվել է երեկ երեկոյան, դրանք դեռ շարունակվում են: Նախարարն ասաց, որ դրանց արդյունքների մասին կտեղեկացնեն, երբ քննարկումներն ավարտվեն:

Հիշեցնենք, երեկ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում քննարկում է եղել Հանրային ծառայությունները կարգավորող հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ` էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման վերաբերյալ:

Լրագրողների հարցերին`նախնական հաշվարկներ կա՞ն, ինչի՞ց է կախված սակագնի նվազեցման հնարավորությունը, նախարարը պատասխանեց`քննարկումները կավարտվեն, նոր կխոսի այդ ամենի մասին:

Հարցին` հնարավո՞ր է քննարկումների արդյունքում պարզվի, որ սակագնի նվազեցման հնարավորություններ չկան, նախարարը պատասխանեց`քննարկումները դրա համար են, որ հնարավորությունները տեսնենք: Արդյունքների մասին, նախարարն ամեն կերպ խուսափեց հստակ հայտարարություններ անելուց:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031