Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեք ընտրությունները հանենք՝ ով հրապարակում ավելի շատ մարդ կհավաքի, կլինի իշխանություն. «Հրապարակ»

Մայիս 30,2018 11:50

Ի տարբերություն Խոսրով Հարությունյանի՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չխորշեց «տապալել» ձեւակերպումից. «Այս պահին արտահերթ ընտրությունների գնալու կա մի տարբերակ՝ Փաշինյանի կառավարության ծրագրի տապալումը։ Այլ տարբերակ չկա։ Ինչ կլինի 2 ամիս հետո, 6 ամիս հետո, պատրաստ չեմ պատասխանել»։

– Իսկ դուք պատրա՞ստ եք տապալել Փաշինյանի բերած ծրագիրը։

– Կտեսնենք ծրագիրը, կերեւա։

– Ձեզ համար նպատակահարմա՞ր է այս շրջանում գնալ արտահերթ ընտրությունների։

– Ընտրությունները նպատակահարմարության համար չեն արվում, ընտրություններն արվում են Սահմանադրության եւ օրենսդրության համապատասխան։ Մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, որտեղ պետք է լինի օրենքի գերակայություն բոլորի առջեւ։

– Բայց ՀՀԿ-ն դեռ կարող է իր քայլերով «ուղղորդել»՝ երբ եւ ինչպես գործեն Սահմանադրությունն ու օրենքները, օրինակ՝ տապալել ծրագիրն ու օրենքի պահանջով գնալ ընտրությունների կամ ոչ։

– Ես կոնկրետ պատասխան կտամ՝ ՀՀ Ազգային ժողովն ընտրվել է օրինական, լեգալ եւ լեգիտիմ ընտրությունների արդյունքում, որի արդյունքների ճշմարտացիությունը որեւէ մեկը չի վիճարկել միջազգային դիտորդական առաքելություններից։ Ինչ վերաբերում է իրողության փոփոխությանը, 6 ամիսը մեկ կարող է իրողություն փոխվել։ Եթե տենց ա, ուրեմն առաջարկենք, որ ընդհանրապես ընտրությունները հանենք՝ ով որ հրապարակում ավելի շատ մարդ կհավաքի, էդ օրը ինքը կլինի իշխանություն։

– Իրենց կողմից ակնարկներ հնչել են, որ կարող են նորից փողոցային մեթոդներով ճնշել, որ ՀՀԿ-ն իրենց ուզածով քվեարկի։

– Կոնկրետ ինձ ճնշելն անհնար է։ Իմ կամքն արտահայտելու համար ինձ ճնշելն անհնար է, ուզում ա «Շարմազանով-42» գրեն, ուզում ա

հիմա գրեն 43 եւ այլն, եւ այլն։ Ես իմ գաղափարների մեջ հստակ եմ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031