Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԷՑ-երը «Տաշիր» ընկերությանը չտվեցին. կտա՞ն Գագիկ Ծառուկյանին

Մայիս 30,2018 11:47

«Որոշումն արդեն կայացվել է՝ բարձրավոլտը մնալու է պետական հիմնարկ, ինչ կարգավիճակ որ ուներ նախկինում: Ես այս պահին դադարեցրել եմ պայմանագրի գործունեությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։ Լրագրողներից մեկը հետաքրքրվել էր`իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ կառավարությունը չեղարկել է ԲԷՑ-երը «Տաշիր» ընկերությանը 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը:

Հիշեցնենք, ԲԷՑ-երը «Տաշիր« ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը կայացվել էր մեկ տարի առաջ։ Կարեն Կարապետյանի կառավարությունն ապրիլի 12-ի նիստում կայացրեց այդ որոշումը: Պայմանագիրը, սակայն, չէր ստորագրվել: Հստակեցնելու կետեր կային: Ի դեպ, ըստ որոշ լուրերի, ԲԷՑ-երի նկատմամբ հավակնություններ ունի նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նախարարն ասաց, որ «Տաշիր» ընկերության հետ պայմանագրի գործունեությունն արդեն մեկ շաբաթ է` ինչ դադարեցված է: Ասում է, եթե ԲԷՑ-երը մնան պետական` ավելի արդյունավետ կառավարում կիրականացվի:

Լրագրողը նկատեց`տեսակետ կա, որ ՀԷՑ-երն առանձնապես շահույթով չեն աշխատում, եւ ԲԷՑ-երը հավատարմագրային կառավարման էին տրվում «Տաշիր»-ին, իբրեւ փոխհատուցում` ոլորտի ապագա զարգացման համար, ավելին, խոսակցություններ կան, որ ձեր որոշման արդյունքում հնարավոր է աշնանը էլէներգիայի գինը 5 դրամով բարձրանա: «Մեկընդմիշտ իմացեք՝ էլէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում, դա բացառվում է»,- ասաց նախարարը։ Իսկ գազի գնի բարձրացման մասին, նախարարն ասաց, որ այս պահին ոչինչ ասել չի կարող:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031