Լրահոս
Օրվա լրահոսը

Աղաջանյանը ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում մեր զանգերն անպատասխան թողեց, խուսափեց անդրադառնալ այս հարցին. «Հայկական ժամանակ»

Մայիս 30,2018 11:43

«Պետական համակարգում փորձառություն ունեցողները գիտեն, թե ինչպես է իրականացվում ՀՀ Ազգային ժողովի նախագահին հրավիրելը։ Փորձառություն ունեցող պետական պաշտոնյաները, մասնավորապես աշխատակազմերում ծառայություն իրականացնողները, գիտակցում են, որ օրենսդիր իշխանության կամ ԱԺ նախագահի հրավերը սոսկ ներկայություն ապահովելը չէ, այլ՝ արարողակարգի հիմնադրույթների ամբողջական պահպանում։ Պետական միջոցառման հրավիրելը պետական արարողակարգային գործողությունների ամբողջության ապահովումն է»,- գրել է Արսեն Բաբայանը։

Արսեն Բաբայանի բարձրաձայնած այն խնդիրը, այն է՝ Բաբլոյանի ներկայությունն ապահովված չի եղել նախագահի եւ վարչապետի կողքին՝ նույն հարթության վրա, փորձեցինք պարզել վարչապետի աշխատակազմի ղեկավարից։ Սակայն Էդուարդ Աղաջանյանը ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում մեր զանգերն անպատասխան թողեց, խուսափեց անդրադառնալ այս հարցին, իսկ օրվա ավարտին նրա գործավարուհին փոխանցեց, որ այն, ինչ ունի թեմայի վերաբերյալ ասելու, արդեն նախորդ օրվա գրառման մեջ տեղ է գտել։

Այսպիսով «օդից կախված» է մնում հարցը, թե Բաբլոյանը պետք է կանգնած լիներ հարթակո՞ւմ, թե՝ ոչ։

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031