Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարները հնարավորություն էին ստանում հայտնվել մրցակցությունից դուրս.  «Հայկական ժամանակ»

Մայիս 30,2018 11:14

Դժվար է ասել՝ դիտավորյա՞լ, թե՞ պատահական մեր հարկային օրենսդրությունը այնպիսի դրույթներ է պարունակում, որոնք կարող էին խախտվել բանավոր համաձայնություններով ու պայմանավորվածություններով։ Օրինակ, եթե սուպերմարկետներում վաճառվում է գյուղացիների արտադրած կանաչին, խնձորը կամ լոբին, ապա դա որոշակի խնդիրներ է հարուցում։ Այս պահին շատ չխորանալով մասնագիտական մանրուքների մեջ, ընդամենը նշենք հետեւյալը. մինչեւ գյուղացու աճեցրած կանաչին հայտնվում է սուպերմարկետում, անցնում է հարկային օրենսդրության տեսանկյունից բավականին բարդ շղթայով։ Այդ ճանապարհին հայտնվում էին ֆիկտիվ ԱՁ-ներ, որոնք հանդես էին գալիս որպես վերավաճառողներ։ Այստեղ կան հարկային օրենսդրության հետ կապված որոշակի խնդիրներ, բայց դա արվում էր նախկին իշխանությունների հետ բանավոր համաձայնության հիման վրա։ Երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց ՀՀ պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանը, նշելով, որ սուպերմարկետներին 3-5 օր ժամանակ է տրվել հարցը կարգավորելու համար։ Թե ինչ լուծումներ կգտնվեն, այս պահին դժվար է ասել, բայց խնդիրը արմատական լուծումների կարիք ունի՝ օրենսդրական փոփոխությունների մակարդակով։ Ու այնպես չէ, որ գործող օրենքում մեկ-երկու նախադասություն փոխելով, ամեն ինչ կարելի է շտկել։ Նմանատիպ խնդիրները շղթայական կապերով կապված են բազմաթիվ դրույթների հետ, որոնք պահանջում են համակարգային մոտեցումներ։ Իսկ դա էլ իր հերթին պահանջում է բավական երկար ժամանակ։

Ինչո՞ւ դրանք մինչեւ հիմա չեն լուծվել։ Այստեղ, անշուշտ, կան տեխնիկական բնույթի հարցեր, օրինակ այն, որ Հայաստանում գյուղատնտեսությունը չի հաշվառվում եւ գտնվում է հարկային դաշտից դուրս։ Բայց գոյության իրավունք ունեն նաեւ այն պնդումները, որ նմանատիպ հարցերը չէին լուծվում իշխանության եւ գործարար աշխարհի միջեւ բանավոր համաձայնությունների, օրենքով չկարգավորվող պայմանավորվածությունների լայն դաշտ ունենալու համար։ Դրանով գործարարները հնարավորություն էին ստանում հայտնվել մրցակցությունից դուրս եւ ունենալ ավելի արտոնյալ պայմաններ իշխանությանը ավելի լավ ծառայելու շնորհիվ։ Այդ իրավիճակը անհրաժեշտ է թողնել անցյալում։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031