Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր ձկնորսություն՝ սահման հանդիսացող Ջողազի ջրամբարում

Մայիս 30,2018 11:09

Ջողազի ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին, այն փաստորեն սահման է հանդիսանում: Ջողազի ջրամբարը մեծ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց 1980թ.: Խորհրդային տարիներին այդ ջրամբարի ջրերով ոռոգվում էին Նոյեմբերյանի, Իջեւանի տարածաշրջանների, Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը: 1990թ. հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվելուց հետո Ջողազի ջրամբարից սնուցվող ոռոգման համակարգը դադարեց գործել, ադրբեջանցիները թալանեցին ջրամբարից ջուր մղող պոմպակայանը, իրենց տարածքով ձգվող ոռոգման խողովակաշարը:

Ջողազի ջրամբարի աջ ափին գտնվող, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները շուրջ 25 տարի հնարավորություն չունեն օգտվել 44 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի ջրերից: Ադրբեջանական զինուժը պարբերաբար Բերքաբերը գնդակոծում է ջրամբարի ձախ ափին գտնվող Մազամլի գյուղի մոտակա հենակետերից: Բերքաբերցիները ռիսկ անելով՝ փչովի նավակներով լճում ձկնորսություն են անում: Դա վտանգավոր է, ադրբեջանական զինուժը ձկնորսներին թիրախ է դարձնում:

2014թ. դեկտեմբերի 14-ին ադրբեջանցիները Բերքաբերի բնակիչ, 1981թ. ծնված Աղասի Թամրազյանի վրա բազմաթիվ գնդակներ արձակեցին: Բարեբախտաբար, գնդակները դիպել էին նրա ոտքի սրունքների շրջանում, կյանքի համար վտանգ չէին ներկայացնում: Բերքաբերցիները հայտնեցին, որ Աղասի Թամրազյանը ներկայումս աշխատում է Ռուսաստանում:

Բերքաբերցիներն ասացին, որ իրենց համագյուղացիները արհեստական լճում նավակների միջոցով, ուռկաններով որս են անում: Նրանցից ոմանք, վախենալով ջրամբարի ձախ ափին գտնվող ադրբեջանական հենակետերերի դիպուկահարներից, գիշերով են ձկնորսության գնում:

Բերքաբերի հողերը մեծ մասը գտնվում է ջրամբարի ձախ ափին, ադրբեջանցիներն են դրանք մշակում: Բերքաբերցիները ապրուստի միջոցներ չունենալով`մահացու վտանգավոր ձկնորսությամբ են զբաղվում: Սահմանամերձ գյուղի ձկնորսները`իրենց որսացածը որպես սնունդ օգտագործում են, նաեւ վաճառում Իջեւանի տարածաշրջանի ռեստորաններին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հարցրեք պաշտպանության նախարարին եւ Գլխավոր շտաբի պետին՝ ինչու՞ չեն փակում պարկի բերանը, խե՞լք (ուղեղ) չունեն, թե՞ դա իրենց չի վերաբերում:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/04/15/949432/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031