Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը կդառնա կուսակցություն». «Ժամանակ»

Մայիս 30,2018 10:22

«Եթե մեզ հաջողվի ձևավորել երկբևեռ քաղաքական դասավորություն, երբ ժողովրդավարական ուժերը՝ լայն զանգվածների ներկայացուցիչները հանդես գան մեկ դրոշի տակ (բնականաբար Քաղաքացիական պայմանագիրն է, որը շահել է քաղաքացիների վստահությունը, քաղաքական այլ ուժեր կարող են լրացնել) և օլիգարխիան իր առանձին բևեռով հանդես գա, մենք այդ դեպքում կարող ենք առողջ քաղաքական համակարգ ձևավորել: Եվ հնարավոր կլինի քաղաքակիրթ ճանապարհով, միմյանց լսելով փոխել տնտեսության մեջ առաջացած վիճակը՝ լուծել մենաշնորհների, անօրինական հարստության և այլ խնդիրներ: Այժմ ԱԱԾ-ն անում է այն, ինչ հիմա հնարավոր է, բայց պետք է ինստիտուցիոնալացնել խնդիրը»: Այս մասին ասաց «Ոտքի Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը, ով հեղափոխության արդյունքում հայտնվել է ազատության մեջ:

Նրա խոսքով վերոնշյալ խնդիրներով միայն ԱԱԾ-ն չէ, որ պետք է զբաղվի, այլ դրանք քաղաքական լուծում են պահանջում, ինչը հնարավոր կլինի ընտրական պայքարի արդյունքում:

«Անհրաժեշտ է պահպանել հեղափոխության արդյունքը և շատ չուշացնել արտահերթ ընտրությունները: Եթե ՀՀԿ-ն ազնիվ լիներ, այսօր ՀՀԿ խմբակցությունն արդեն տրոհված կլիներ»,- նշեց Ա.ղուկասյանը՝ հավելելով, որ նրանց միասնականությունը վկայում է այն մասին, որ նրանք ռևանշի մտադրություն ունեն:

«Այժմ քաղաքական միասնության համար հիմքեր են ստեղծված, և դա օգտակար է լինելու»,- նշեց Ա.Ղուկասյանը՝ հավելելով, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը կդառնա կուսակցություն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031