«ԵՊՀ տոտալ ռեսթարթ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները:
Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար:
Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին»:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորը տեղափոխվել է «Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոն: Երեկ Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել էր, երբ «ԵՊՀ տոտալ ռեսթարթ» նախաձեռնության անդամների հետ հանդիպումից հետո ցանկացել էր դուրս գալ դահլիճից, սակայն ուսանողները փակել էին մուտքը, ոմանք պառկել դռան առաջ: Շտապ օգնության բրիգադ էր հրավիրվել, Արամ Սիմոնյանը արյան ճնշման տատանում էր ունեցել: