Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարիայի ամենահարուստ գործարարը ժամացույց կարտադրի նաև Գյումրիում

Մայիս 29,2018 23:13

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե կա՞ն գործարարներ, որոնք ոգևորված Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ, վստահելով նոր կառավարությանը, արդեն իսկ ցանկություն են հայտնել ներդրումներ կատարել Գյումրիում։

«Տեսեք այսօր ես խոսել եմ Սրմաքեշի ներկայացուցչի հետ (Վարդան Սրմաքեշը Շվեյցարիայի ամենահարուստ գործարարներից է,«Franck Muller» ընկերության համասեփականատերն ու գլխավոր տնօրենն է, որը Գյումրիում կառուցել, սակայն դեռ շահագործման չի հանձնել «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկան, Ա․Ն․), մենք հիմա մի լավ ծրագիր ենք ուզում անել, որը կապվում է թե՛ աշխատատեղերի ստեղծման, և թե՛ բնակարանների հետ։

Գնել ենք մի շենք Բուլվարային թաղամասում, հին ռադիոգործարանի շենքերից մեկն է, երկրորդը՝ կողքի շենքը, պետական ստրուկտուրա է համարվում, ուզում ենք ժամացույցների տարբեր դետալների արտադրություն սկսել այնտեղ, որը կստեղծի աշխատատեղեր։ Պետք է լինի նաև համապատասխան հանրակացարան  կամ ինչ-որ սոցիալական բնակարաններ, որտեղ պետք է ապրեն այդ մարդիկ։

Այս ծրագրի շուրջ կար նախնական պայմանավորվածություն, իսկ այն տեղի էր ունեցել ոչ այս կառավարության օրոք։ Այսինքն` շարունակվելու է այս ծրագիրը։

Շարունակվելու է նաև «Սաստեքս»-ի հետ կապված ծրագիրը, գիտեք, որ նորից Սրմաքեշի ծրագիրն է: Ես հանդիպելու եմ Քրիստիանի հետ (խոսքը սփյուռաքահայ գործարար Քրիստիան Գելիջիի մասին է, որին և Վարդան Սրմաքեշը վստահել է տեքստիլ գործարանի կառուցումն ու շահագործումը, Ա․ Ն), որպեսզի այն 400 աշխատատեղը, որ խոստացել է, անպայման կարողանանք ունենալ։

Հիմա կան տարբեր առաջարկություններ․ ուզում են թեթև արդյունաբերության գործարան դնել Անի թաղամասում՝ մոտ 500 աշխատատեղով։ Հստակ պայմանավորվածություն դեռ չկա, հողի հարցերն ենք դեռ լուծում, որպեսզի մարդիկ գան ու այդ ծրագիրն իրականացնենք։ Բացի դրանից, երկու տեղից առաջարկություն կա Սևյանի անվան մշակութային պալատի հետ կապված, երկուսն էլ ուժի մեջ են, նորից մարդիկ դիմեցին, շուտով կգա համապատասխան խումբ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերենք, այդ ծրագիրն իրականացնենք», -ասաց Գյումրու քաղաքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Asbarez.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ինչու Սամվել Բալասանյանը չի ասում, որ դա դեռեւս 2017 թվականից եկող ծրագիր է: Գլուխ է գովում:

    Ահա ձեր իսկ նյութը
    https://www.aravot.am/2017/10/02/910871/

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031