Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած «Norway Chess Classic» շախմատային գերմրցաշարում այսօր կայացավ երկրորդ տուրը:
Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որ խաղում էր սպիտակներով, կրկին բաժանեց միավորը, այս անգամ՝ ամերիկացի Ոեսլի Սոի հետ: Մյուս զույգերի պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Վաղը Լեւոն Արոնյանի մրցակիցը լինելու է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ