Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սիմոնյանը՝ բուհական աղետի եւ ՀԵՀ-ին փոխանցված գումարի մասին

Մայիս 29,2018 22:50

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է տարիներ շարունակ Երեւանի պետական համալսարանը գումար փոխանցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ՀԵՀ), ասաց. «Այդ պայմանավորվածությունը եղել է 2001թ., ինձանից շատ առաջ՝ այն ժամանակվա նախագահի եւ ռեկտորների խորհրդի միջեւ, որպեսզի բուհերը արտաբյուջեի 20 տոկոսը որպես ավելացված արժեքի հարկ չվճարեն, 2 տոկոսը փոխանցել են Երիտասարդական հիմնադրամին: Սա պարզ հաշիվ է, 18 տոկոսը շահում ես: Իսկ եթե լիներ որոշում, որ 20 տոկոսը վճարենք ավելացված արժեքի հարկ, դա աղետ կլիներ ԵՊՀ-ի եւ ընդհանրապես բուհերի համար»:

Արամ Սիմոնյանը նաեւ հավելեց. «Դա ինձանից առաջ է վճարվել, ես էլ եմ վճարել: Եվ այդ վճարման արդյունքում 50 տոկոսը մեզ վերադարձվել է այս կամ այն ծրագրերի ձեւով: Իսկ մեր ծրագրերը, որոնք այդ փողերով են ֆինանսավորվել, եղել են միմիայն Արցախում եւ սահմանամերձ շրջաններում: Ուրիշ բանի վրա դրանք չեն ծախսվել: Ուզում եմ մեկընդմիշտ հավատացած լինեք դրանում, որովհետեւ կան այդ ամենը փաստող փաստաթղթեր»:

Ինչ վերաբերվում է այս տարվան, ԵՊՀ-ն հունվարին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին փոխանցել է 25 մլն դրամ: Ռեկտորը վստահեցնում է, որ այդ գումարից 15 մլնը վերադարձել է ուսման զեղչերի ձեւով, դրանցով ուսման վարձ է փակվել, իսկ մնացած մասը բուհը չի էլ փոխանցել:

«Դրա փոխարեն հիմա, օրինակ, արձակուրդից առաջ հրաման եմ ստորագրել, քանի որ գումարի որոշակի ավելցուկ է առաջացել, դա որպես պարգեւ բաժանելու ենք բոլոր աշխատողներին իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով»,-հավաստիացրեց Արամ Սիմոնյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Միգուցե Արամ Սիմոնյանը ամենալավ ռեկտորը չէ և փոփոխության կարիք կա: Բայց այն ինչ կատարվում է այսօր, անձամբ ինձ համար շատ տհաճ էր: Չեմ նայել հանդիպման տեսանյութը, մի պահ տեսա Դավիթ Պետրոսյանի դեմքի արտահայտությունը և ակամայից սարսափ ու զզվանք ապրեցի: : Այն ինչ կատարվում է, մի ուրիշ բան է հիշեցնում,: Սա ինչ գործելաոճ է, ոնց որ թե մրից մրջուր ենք ընկնում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031