Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը ներկայացվել է Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսում

Մայիս 29,2018 18:25

Մայիսին 28-ին՝ Պեկինում, Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, տեղի է ունեցել «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագիրը կրող շնորհանդեսը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով նշել է, որ Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում թե՛ մշակութային և թե՛ տնտեսական համատեքստում՝ ընգդծելով, որ Չինաստանն այսօր Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է: Դեսպան Մանասարյանի խոսքով՝ Հայաստանը, որպես հնագույն Մետաքսի ճանապարհի անբաժանելի մաս, մեծ կարևորություն է տալիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:

Շնորհանդեսի ընթացքում Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի արձանագրած տնտեսական ցուցանիշները, տնտեսական ներուժը, ինչպես նաև հայ-չինական առևտրաշրջանառության աճող տեմպերը: Հրանտ Աբաջյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը չինական բիզնեսի համար բարենպաստ երկիր է, քանի որ որդեգրել է ներդրումների «Բաց դռների» քաղաքականություն: Նա հավելել է, որ Հայաստանը նաև դարպաս է դեպի աշխարհի խոշոր շուկաներ. Հայաստանից արտահանվող արտադրանքն ունի արտոնյալ պայմաններով անարգել մուտք դեպի ԵԱՏՄ, ԵՄ, ԻԻՀ և GSP երկրների շուկաներ: ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչը մանրամասն անդրադարձել է արտահանման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության առանձին ոլորտներին: Հրանտ Աբաջյանը մասնավորապես ներկայացրել է ենթակառուցվածքների, վերականգնող էներգետիկայի, հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության և մեծ ներուժ ունեցող այլ ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:

Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցներին են ներկայացվել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները և չինացի զբոսաշրջիկների համար գործող մուտքի արտոնագրի դյուրացված ընթացակարգը: Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվել են Հայաստանի մասին ճանաչողական տեսանյութեր: ՀՀ առևտրային ներկայացուցիչը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին Հայաստանի ներդրումային միջավայրի և առկա հնարավորությունների վերաբերյալ:

Ցուցահանդեսի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Չինաստանի Ծիանգսու նահանգի Զբոսաշրջության կոմիտեի միջև: Հուշագիրը ստորագրել են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանը և Ծիանգսու նահանգի Զբոսաշրջության կոմիտեի փոխտնօրենը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031