Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը քննարկել է տեղական ու արտասահմանյան շուկաներում մրցունակ սննդամթերքի մշակման եւ այլ հարցեր

Մայիս 29,2018 17:56

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ու փոխնախարար  Արմեն Հարությունյանը այսօր  այցելել են «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ:

Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման խթանման, տեղական ու արտասահմանյան շուկաներում մրցունակ սննդամթերքի մշակման, արտադրության, վերամշակման և սպասարկման ոլորտներում սննդի որակի և անվտանգության աստիճանի բարձրացման, ինչպես նաեւ կենդանիների գենետիկական հատկանիշների, առողջության և անասնապահության պրակտիկայի բարելավմանն ուղղված հարցեր։

Հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը հանգամանալից ներկայացրել է  հիմնադրամի կառուցվածքը և ծրագրերը, որոնք միտված են նվազեցնել գյուղական տարածքներում աղքատությունը` մշակելով ավելացված արժեքով արտադրանքի շղթա, որտեղ ինտեգրվում են կայունության չորս ոլորտներ` տնտեսական, ֆինանսական, տեխնիկական և սոցիալական:

Նախարարը նաև շրջել է կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031