Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Դավթյանի ապօրինի անգործությունը բողոքարկել ենք». բողոքի ցույց՝ ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով

Մայիս 29,2018 16:15

«Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցան հանցագործություններ. խմբակի ղեկավարը Տարոն Մարգարյանն էր: Մինչ այս պահը ոչ Տարոն Մարգարյանը, ոչ էլ բռնարարք կատարող անձինք չեն ներգրավվել որպես մեղադրյալ: Արթուր Դավթյանի ապօրինի անգործությունը բողոքարկել ենք»,- ՀՀ գլխավոր դատախազության առաջ հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Տեղեկացնենք՝ ՀՀ գլխավոր դատախազության առաջ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ազատամարտիկների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ անցկացրին բողոքի ցույց՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց՝ դեռ Սոնա Աղեկյանին տուժող չեն ճանաչել Երևանի ավագանիում տեղի ունեցած հարձակման առիթով: Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց. «Մենք գնալու ենք դատարան, մասնակցելու այդ դատական նիստին: Հավաքագրում ենք բոլոր քաղաքացիների այն բողոքները, որոնք տուժել են իրավապահների և դատարանի գործողություններից: Այս բողոքները ոչ միայն ուղղակի բողոքներ են թղթի վրա գրված, այլ դրանց հետևում կանգնած են ճակատագրեր, այդ մարդիկ նույնպես փողոց են դուրս գալու և բողոքն արտահայտելու փողոցներում: Եթե այդ մարդիկ իրենց կամքով հրաժարական չեն տալիս, ապա այդ բողոքների միջոցով նրանց հեռացնելու են»:

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին դատախազության շենքի առաջ հայտարարեց. «Ես այսօր եկել եմ ՀՀ դատախազության շենքի առաջ և ակնկալում եմ, որ դուք կգաք մեզ մոտ: Մենք Ձեզ հետ խոսելու բան ունենք: Մենք երաշխավորում ենք, որ այստեղ ոչ ոք բռնություն չի իրականացնի ձեր նկատմամբ: Իջեք ու տեսեք, թե մենք ինչ ենք պահանջում»:

Զարուհի Փոստանջյանը ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրեց հաղորդում հանցագործության մասին և ապացույցներ՝ շուրջ 30 էջանոց փաստաթուղթ, թե ինչպես է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ իրեն՝ յուրացրել ՀՀ-ում նախագահի իշխանությունը և թե ինչ կապ ունի «Լիդիան» ընկերության հետ, որը պատրաստվում է ոչնչացնել հայրենի բնությունը:

Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ բողոքը ներկայացնելու է նաև ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին:

ՀՀ դատախազության մուտքի առաջ դուրս եկավ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարը: Նա տեղեկացրեց, որ գլխավոր դատախազն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում: Գործուղումից վերադառնալուց հետո կքննարկի:

Դիտարկմանը՝ ըստ նոր Սահմանադրության հիմքեր են պետք դատախազին անվստահություն հայտնելու համար, բայց ԱԺ-ն նման քայլի չի դիմել, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Այդ ԱԺ-ն օրինական ձևավորված ԱԺ չէ, այն նույնպես պետք է լուծարել: Մեծ ընդվզման արդյունքը պետք է լինի արդար, հավասար պայմաններում ընտրությունների անցկացումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031