Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ ղեկավարը տնտեսվարողներին հորդորել է բիզնես գործընթացն իրականացնել բացառապես օրենքի տառով, պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները

Մայիս 29,2018 15:16

Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 28-ին առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկում կոմիտեի ղեկավարության հետ:

Ողջունելով նման ձևաչափով հանդիպումը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է համատեղ քննարկել բիզնեսին մտահոգող խնդիրներն ու ոլորտային առաջարկները:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձել են հարկային գործող օրենսդրության շրջանակում ոլորտային խնդիրներին ու ռիսկերին, դիտարկել կարգավորման ուղիները: Կոմիտեի ղեկավարը տնտեսվարողներին հորդորել է բիզնես գործընթացն իրականացնել բացառապես օրենքի տառով, պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները:

Հանդիպմանը խոսվել է նաև տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորման հարցից: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի դիտարկմամբ՝ չնայած վերջին տարիներին ոլորտում արձանագրված առաջընթացին, այնուամենայնիվ, փաստաթղթավորման ոչ պատշաճ մակարդակը խնդիրներ է առաջացնում հարկերի ամբողջական գեներացման առումով:

Տնտեսվարողների հավաստմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները: Հանդիպման ընթացքում հարկ վճարողները ներկայացրել են տեխնիկական լայնածավալ խնդիրները, իսկ ՊԵԿ-ը նրանց հորդորել է մինչև հունիսի 5-ը շտկել բոլոր թերությունները:

Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը բիզնեսի հետ:

 

Պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031