Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այս մասին հաղորդում է Հարավային Օսիայի Հանրապետության ԱԳՆ-ի կայքը:
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը հայտարարել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հավատարիմ մնալու, փոխադարձ ճանաչման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:
Հարավային Օսիայի արտգործնախարար Դմիտրի Մեդոևը, մեկնաբանելով Դամասկոսի որոշումը, ասել է, որ նախապատրաստական գործընթացը տևել է մի քանի ամիս և այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: «Սա կարևորագույն իրադարձություն է մեր երկրի, Սիրիայի, ինչպես նաև աշխարհում մեր ընկերների համար»,- նշել է նա:
Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են նաև Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ