Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքի ընդունման պարագայում մեր բանկերը պատրաստ են որոշակիորեն զիջել տույժ-տուգանքները». Ջավադյանը՝ գյուղվարկերի մասին

Մայիս 29,2018 14:59

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները ներելու մասին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով այդ վարկերի տուգանքները զիջելու հետ կապված հարցին՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց. «Տույժ-տուգանքները ներելու համար պետք են համապատասխան մեխանիզմներ: Հիմա այդ մեխանիզմների մասով համապատասխան կառավարության որոշումներ պետք է լինեն: Հանձնարարականներ տրվել են վարչապետի կողմից պատկան մարմիններին, եթե չեմ սխալվում, այս շաբաթ կառավարության նիստում կլինեն որոշումներն այդ մասին, դրանք էլ կվերածվեն օրենքի: Օրենքի ընդունման պարագայում մեր բանկերը պատրաստ են որոշակիորեն զիջել տույժ-տուգանքները, բայց որպեսզի այլ տպավորություն չստեղծվի, երեւի թե խոսքը գնալու է հին տույժ-տուգանքների մասին, ոչ թե գործող»:

Հարցին՝ ինչպե՞ս է որոշվելու՝ ում պարտքերն են ներելու՝ Արթուր Ջավադյանը պատասխանեց. «Կառավարությունը կորոշի, որովհետեւ օրենք են բերելու ԱԺ: Ինձ թվում է, մի դիսկրետ կետ կվերցվի»:

Խոսելով գյուղատնտեսական ապահովագրության մասին՝ Արթուր Ջավադյանն ասաց, որ բավականին աշխատանք է տրամադրվել. «Գյուղնախարարության հետ արդեն ունենք ստորագրված հուշագիր, կարծեմ գրանտ է տրամադրվելու կառավարությանը, առաջին փուլը նախատեսված է հաջորդ տարի, եթե չեմ սխալվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031