Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկվելու ժամանակ, ինչպես նաև բաժնում գտնվելու ընթացքում, մի խումբ ոստիկաններ բռնություն են գործադրել

Մայիս 29,2018 14:26

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Փ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2018թ.-ի մայիսի 09-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքից ՀՀ ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվելու ժամանակ, ինչպես նաև բաժնում գտնվելու ընթացքում, մի խումբ ոստիկաններ բռնություն են գործադրել իր նկատմամբ. ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերը նշված մարմնական վնասվածքները Ա. Փ.-ի վրա հայտնաբերվել են նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում վերջինիս զննության ժամանակ:

ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031