Մեր տնտեսության զգալի հատվածը ստվերում է գտնվում եւ այն կարճ ժամկետում հնարավոր չէ բերել հարկային դաշտ, բայց դրա 30 տոկոսն իրատեսական է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
«Հնարավոր կլինի տարեկան հավելյալ բյուջեի եկամուտների մասն ավելացնել 180 մլն դոլարով, ինչը նշանակում է, որ ամեն մի բնակչի համար 2500 դրամով կբարձրանա դրված ռեսուրսները»:
Առաջին անգամ ժողովուրդը հավատում է իշխանության տված խոստումներին: Առկա է բավականաչափ մեծ վստահություն, եւ իշխանությունն էլ իր հերթին դրսեւորում է քաղաքական կամք՝ այդ վստահությունը շոշափելի դարձնելու,-ասում է տնտեսագետը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում